Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Ֆրանցիսկոս պապը դատապարտել է լռությունը քրիստոնյաների սպանության կապակցությամբ

Ֆրանցիսկոս պապը դատապարտել է լռությունը քրիստոնյաների սպանության կապակցությամբ
05.04.2015 | 12:16

Հռոմում կաթոլիկական Ավագ հինգշաբթիի հսկման ծառայության քարոզի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը քննադատել է միջազգային խոշորագույն կազմակերպություններին՝ մեղադրելով նրանց դավադրական լռությունը քրիստոնյաների զանգվածային սպանությունների կապակցությամբ։ Տասնյակ հազարավոր մարդիկ միացել են Ֆրանցիսկոս պապին՝ Քրիստոսի խաչելության ծեսի հիշատակման ժամանակ։ Երթի մասնակիցների մեջ եղել են քրիստոնյա փախստականներ Սիրիայից և Իրաքից, «Բոկո Հարամ» խմբավորման գործողություններից հետո կենդանի մնացած նիգերացի կաթոլիկներ։ Նախօրեին Հռոմի պապը Քենիայի համալսարանական քոլեջում ուսանողների վրա կրակոցներն անվանել էր «անիմաստ դաժանություն»։

Դիտվել է՝ 741

Մեկնաբանություններ